Ուսումնասիրում են ընտանեկան բժշկության մեր փորձը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մոնղոլիայի մի խումբ մասնագետներ Հայաստան էին ժամանել ընտանեկան բժշկության ոլորտում մեր երկրի փորձն ուսումնասիրելու նպատակով: Նախարարությունում կայացած հանդիպումից հետո պատվիրակության տասն անդամներն այցելել են հանրապետության տարբեր մարզերում գործող ընտանեկան բժշկության գրասենյակներ, տեղերում ուսումնասիրել նրանց փորձը։

Շարունակել...

Բերեք անունը գրիպի համաճարակ չդնենք, ասենք բռնկում. Դերենիկ Դումանյան

Հայաստանում ներկայում կա ոչ թե գրիպի համաճարակ, այլ գրիպի բռնկում, ասում է առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը և ավելացնում, որ իրադրությունը վերահսկելի է։ «Բերեք անունը համաճարակ չդնենք, ասենք բռնկում, որն ամբողջությամբ վերահսկելի է, անհանգստանալու որևէ առիթ չունենք»

Շարունակել...

Հայ մասնագետ. Առողջության պահպանման հարցում առաջնային դեր է խաղում սնունդը

Մարդու կյանքում առողջության պահպանման, երկարակեցության եւ երիտասարդ մնալու հարցերում առաջնային դեր է խաղում սնունդը: Այս մասին, այսօր՝ հունվարի 16-ին, մամու;ի ասուլիսում նշեց արեւելյան բժշկության մասնագետ Անահիտ Ղազարյանը: Նրա խոսքով՝ Առողջապահության միջազգային կազմակերպության տվյալների համաձայն, գոյություն ունի 4 գործոն, որոնք ազդում են մարդու առողջության վրա.

Շարունակել...

Չծխել

Հունիսի 30-ի երեկոյան Նիդեռլանդներում հրաժեշտ էին տալիս ծխախոտին: Գրեթե բոլոր ծխող բնակիչները հավաքվել էին բարերում ու ռեստորաններում եւ ծխում էին: Բանն այն է, որ հուլիսի 1-ից ուժի մեջ էր մտնելու հասարակական վայրերում ծխելն արգելելու մասին օրենքը:

Շարունակել...