Հայաստանում ներկայում կա ոչ թե գրիպի համաճարակ, այլ գրիպի բռնկում, ասում է առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը և ավելացնում, որ իրադրությունը վերահսկելի է։ «Բերեք անունը համաճարակ չդնենք, ասենք բռնկում, որն ամբողջությամբ վերահսկելի է, անհանգստանալու որևէ առիթ չունենք»
Մարդու կյանքում առողջության պահպանման, երկարակեցության եւ երիտասարդ մնալու հարցերում առաջնային դեր է խաղում սնունդը: Այս մասին, այսօր՝ հունվարի 16-ին, մամու;ի ասուլիսում նշեց արեւելյան բժշկության մասնագետ Անահիտ Ղազարյանը: Նրա խոսքով՝ Առողջապահության միջազգային կազմակերպության տվյալների համաձայն, գոյություն ունի 4 գործոն, որոնք ազդում են մարդու առողջության վրա.
Հունիսի 30-ի երեկոյան Նիդեռլանդներում հրաժեշտ էին տալիս ծխախոտին: Գրեթե բոլոր ծխող բնակիչները հավաքվել էին բարերում ու ռեստորաններում եւ ծխում էին: Բանն այն է, որ հուլիսի 1-ից ուժի մեջ էր մտնելու հասարակական վայրերում ծխելն արգելելու մասին օրենքը: