American Association for Cancer Research (AACR) քաղցկեղի ուսումնասիրման գիտնականների ամերիկյան ասոցիացիան հայտարարել է, որ Դետրոյտի Ուեյն համալսարանի հետազոտողները դրական արդյունքներ են ստացել կաթնագեղձի քաղցկեղի դեմ պատվաստանյութի փորձարկումներից:
Ամերիկյան եւ բրիտանական գիտնականները հաստատում են, որ բնության մեջ անվտանգ արեւահարության տեսակ չկա: «Արեւահարությունը դա մաշկի պաշտպանողական արտահայտությունն է ուլտրամանուշակագույն ճառագայթի ազդեցությունից, եւ բրոնզագույն մաշկը ուրախանալու առիթ չէ»,-կարծում են նրանք:
Ամենրիկյան գիտնականները հայտնաբերել են, որ կանայք, որոնց մոտ սեռական էստրադիոլ հորմոնի մակարդակը բարձր է, չեն բավարարվում իրենց զուգընկերներով եւ ավելի են հակված դավաճանության: Բացի այդ, այդպիսի կանայք, որպես օրենք, ավելի սեքսուալ արտաքին ունեն ինչպես իրենց, այնպես էլ շրջապատի աչքերում:
Չինաստանում քիմիկատների խառնուրդով մանկական սննդից տուժած երեխաների թիվը հասել է 53000-ի: Այսպիսի արդյունքներ է ստացել Չինաստանի Առողջապահության Նախարարությունը այն բանից հետո, երբ կատարել է 2008 թվականի մայիսից մանկական հիվանդանոցներում բուժվող հիվանդների հիվանդների հիվանդության պատմությունների մանրակրկիտ ուսումնասիրություն:
Ըստ կինոարտադրության ոլորտի փորձագետների` եռաչափ ֆիլմերի և հեռուստացույցերի տարածումը շուտով կընդլայնվի:Եռաչափ ֆիլմերը, պատկերի խորհրդավոր ներկայացմամբ, հիացրել են բոլորին:
Եռաչափ ֆիլմ դիտելու զգացողությունը տարբեր է, այն տեղափոխում է հանդիսատեսին պատկերի մեջ, իրական է դարձնում զգացողությունը, գրավում ամբողջությամբ, և նպաստում ֆիլմի ամբողջական ընկալմանը: