Մեր մասին

 

Հանրային առողջության հայկական միավորումը հասարակական, կամավոր անդամակցությամբ և շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություն է:

Ստեղծվել և գրանցվել է 1997 թվականին:

Վերագրանվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում 2003 թվականին, գրանցման համարը` 057984: Կազմակերպությանը անդամակցում են զանազան մասնագիտությունների բազմափորձ ներկայացուցիչներ` բժիշկներ, տնտեսագետներ, համաճարակաբաններ, դեղագետներ, իրավաբաններ, առողջապահության կազմակերպիչներ, ճարտարագետներ, ադմինիստրատորներ և այլն:

Կազմակերպության կառավարման բարձրագույն մարմինը Ընդհանուր ժողովն է: Գործունեության ընթացիկ կառավարումը իրականացվում է Խորհրդի և Նախագահի(հանդիսանում է Խորհրդի Նախագահն) կողմից: Գործունեության վերահսկողությունը իրականացվում է Վերստուգիչ Հանձնաժողովի կողմից:

Կազմակերպության եկամուտների գոյացման աղբյուրներն են` անդամավճարները, դրամաշնորհներ, անդամհավք միջոցառումներ, կամավոր ներդրումներ և օրենքով չարգելված այլ աղբյուրներ:

Կազմակերպությունը Հայաստանում և արտերկրում իրականացնում է սերտ մասնագիտական համագործակցություն ազգային և միջազգային կազմաերպությունների հետ:

Կազմակերպությունը հանդիսաոնում է “Հանրային Առողջության Եվրոպական Ալյանսի” անդամ

(ՀԱՀՄ, ՀԱՀԱ, ՀԱՀ, 2005), “Հանրային Առողջության Հայկական Ալյանսի”(2002) և “Հայաստանն Առանց Ծխախոտի Դաշինքի” հիմնադիր անդամ (2004), Շրջանակային Կոնվենցիայի Ալյանսի անդամ (2004):