Բարձր կալորիականությամբ սննդի շատ օգտագործումը մարդու ուղեղի կենտրոններում առաջացնում է այնպիսի փոփոխություններ, որոնք բնորոշ են թմրադեղային կախվածությանը: Այսպիսի եզրահանգման են եկել Կրիպսի հետազոտական ինստիտուտի աշխատակիցները, ովքեր երկարատև հետազոտություններ են անցկացրել շատակերությամբ տառապող մկների մոտ:
Հետազոտությունների ընթացքում, որոնք տևել են ավելի քան 3 տարի, գիտնականները կենդանիներին անսահմանափակ սնվելու հնարավորություն են տվել: Տվել են նրանց այնպիսի բարձր կալորիականությամբ սնունդ, որը գերում է թե° մարդկանց, թե° կրծողներին` երշիկ, քացրավենիք և այլն: Ինչպես նախատեսվում էր, այսպիսի սնունդ ստացող մկներն ուտում էին շատ և արագ գիրանում էին` ի տարբերություն այն մկների, որոնք սնվում էին սովորական սնունդով:
Այդ ընթացքում կրծողների մոտ հայտնաբերված վարքագծի փոփոխությունները նման էին այն ռեակցիաներին, որոնք բնորոշ են թմրադեղային կախվածությանը: Կորցնելով սիրված սնունդը համտեսելու հնարավորությունը` կրծողները հրաժարվում էին սովորական սննդից, մինչդեռ այդպիսի ″սովամահությունը″ կարող էր տևել մինչև 2 շաբաթ: Մեկ այլ փորձի ժամանակ կրծողների հակումը բարձր կալորիականությամբ սնունդի հանդեպ պահպանվել է անգամ այն դեպքում, երբ դրա ստացումն ուղեկցվել է հոսանքի հարվածներով:
Կենդանիների ուղեղի հետազոտության ժամանակ գիտնականները հայտնաբերել են, որ բարձր կալորիականությամբ տառապող կրծողների մոտ նվազել է դոպամինային D2 ռեցեպտորների քանակն ուղեղում: Այս ռեցեպտորների թվի նվազումը հանդիպում է նաև թմրանյութի` մասնավորապես կոկաինի երկարատև օգտագործման ժամանակ: Գիտնականները ստացել են հավելյալ հավաստում կախվածության զարգացման և կոմպուլսիվային կապի մասին`կրծողների ուղեղում արհեստականորեն նվազեցնելով D2 ռեցեպտորների թիվը: Այս կենդանիների մոտ բարձր կալորիկանությամբ սննդի նկատմամբ անհաղթահարելի ցանկությունն ավելի արագ էր զարգանում, քան սովորական կրծողների մոտ:
Հետազոտությունների ղեկավար Պոլ Կեննիի խոսքերով, ստացված տեղեկությունները վկայում են այն մասին, որ բարձր կալորիականությամբ սննդի օգտագործումը և սննդից ստացված հավելյալ հաճույքի ստացումը պայմանավորված է այն նույն կենսաքիմիկական մեխանիզմներով, ինչ որ թմրադեղային կախվածությունը:
Doctors.am