Մեր ռազմավարությունը

Հանրային առողջության հայկական միավորումը

Հանրային առողջության հայկական միավորումը  1997թ-ին  ՀՀ օրենսդրության հիման վրաստեղծված և 2003 թ-ին վերագրանցված հասարակական կազմակերպություն է:

Հանրային առողջության հայկական միավորումը ՀՀ առողջապահական համակարգում բարեփոխումների ջատագովը, սատարողն ու շարժիչ ուժն է:

Միավորումն իր անդամների ուժերի վրա հենվող և այդ ուժի միջոցով ՀՀ առողջպահական համակարգը կատարելագործել ձգտող կառույց է: Միավորումն իր շուրջն է համախմբել բժիշկների, բուժքույրերի, առողջապահության ոլորտի այլ մասնագետների, պետական, հանրային առողջապահական և ֆինանսական քաղաքականության փորձառու մասնագետների:

 

Առաքելությունը

Արձանագրելով,

·         Որ առողջապահությունը չի կարող գործել շուկայական տնտեսության կանոններով,

·         Որ բազմաթիվ երկրների փորձը վկայում է, որ առողջապահական ծառայությունների առաջարկի ավելացումը, նոր ընկերությունների և մասնագետների մուտքն առողջապահական <<շուկա>>, նոր տեխնոլոգիաների ներդրումը չեն հանգեցրել առողջապահական ծառայությունների գների անկման,

·         Որ ընտանիքի անդամի հիվանդությունը, դրա բուժման վրա ծախսվող գումարների պատճառող, կարող է հանգեցնել ընտանիքի աղքատացման կամ տվյալ ընտանիքը մղել չքավորության գիրկը,

Միավորումն իր առաքելություններն է համարում`

·         ՀՀ բնակչության առողջության վիճակի բարելավումը:

Միավորումը ձգտում է իր ներդրումն ու առաջնորդող դերն ունենալ ՀՀ բնակչության առողջության վիճակի բարելավման գործում, ինչպես տարբեր ծրագրերի վերաբերյալ կարծիքներ տալով և առաջարկություններ անելով, այնպես էլ միջոցառումներ կազմակերելով:

·         ՀՀ առողջապահության համակարգի գործունեության արդյունավետության բարձրացումը, առողջապահության ոլորտում անհավասարության վերացումը:

Միավորումն իր առաջարկություններն է ներկայացնում առողջապահության ոլորտի պետական քաղաքականության վերաբերյալ, ուսումնասիրում և առաջարկություններ է ներկայացնում կառավարության, առողպահահության ոլորտին վերաբերող փաստաթղթերի վերաբերյալ, մասնակցում է առողջապահության ոլորտի ծրագրերի իրականացմանն կամ տարբեր միջոցառումների արդյունավետության գնահատմանը, տրամադրում է մասնագիտական խորհրդատվություն, ՀՀ առողջապահության ոլորտում կատարում է այլ աշխատանքներ:

 

 

Տեսլականը

Մենք տեսնում ենք Հայաստանը որպես առողջ մարդկանց հասարակություն, ուր.

1.      Մարդիկ ապրում են առողջ բնական և հասարակական միջավայրում, բնության հետ հարմոնիայի մեջ, որը զերծ է, կամ որտեղ նվազագույնի են հասցված տարբեր տեսակի արտադրությունների, տրանսպորտային միջոցների արտանետումները, ծխախոտի օգտագործումը, իսկ ալկոհոլի սպառումը չափավոր է:

2.      Մարդիկ հնարավորություն ունեն օգտվել բարձրակարգ և մատչելի առողջապահական ծառայություններից:

3.      Առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիները առողջապահական ծառայությունները ֆինանսավորելու համար կարող են օգտվել ֆինանսավորման տարբեր աղբյուրներից և ընտանիքի անդամներից մեկի հիվանդությունը այդ ընտանիքը չի հասցնի աղքատության կամ չքավորության:

4.      Մարդկանց հասու է և պետությունն իր վերահսկողական ծառայությունների միջոցով երաշխավորում է առողջ և մաքուր սննդի, ջրի և ըմպելիքների առկայությունը,

5.      Երեխաներին և մեծահասակներին հասու են կահավորված և մատչելի սպորտային համալիրներ և հրապարակներ, լողավազաններ, կանաչապատ այգիներ, կուսական անտառներ և մաքուր օդ:

 

Արժեքները

Իր գործունեության ժամանակ Միավորումը հիմնվում է որոշակի արժեքային համակարգի վրա և ենթադրում է, որ նույն արժեքային համակարգն ունեն նաև հասարակության մեծ մասը, պետական մարմինները, պետական և մասնավոր ընկերությունները:

·         Հավասարություն: Հայաստանի հասարակության բոլոր անդամները հավասար են և հավասար իրավունք ունեն օգտվել առողջապահական ծառայություններից:

·         Համերաշխություն: Հայաստանի հասարակության բոլոր անդամները համերաշխ են հանրության, հատկապես անչափահասների ու դեռահասների առողջության երաշխավորման և այդ ուղղությամբ հասարակության լայն խավերի օգնությամբ միջոցներ ձեռնարկելու համար:

·         Համընդանուր հասանելիություն: Առողջապահական ծառայությունները հավասարապես հասու են հանրության բոլոր ներկայացուցիչների համար:

·         Բազմազանություն: Պետությունը, առողջապահական ծառայություններ մատուցող ընկերություններն ու անհատները, առողջապահական ծառայությունները ֆինանսավորող կառույցները ձգտում են հանրությանն ապահովել առողջապահական և դրանց համար անհրաժեշտ հասանելի ֆինանսական ծառայությունների բազմազանությամբ:

·         Կայունություն: Պետությունը, առողջապահության ոլորտում աշխատող ընկերությունները և անհատները ձգտում են գործունեության և ֆինանսական կայունության և ձգտում են չվտանգել նաև իրենց ծառայություններից օգտվողների կյանքի և ֆինանսական վիճակի կայունությունը:

·         Արդար կառավարում: Հայաստանի հասարակություն ձգտում է և արժանի է արդար կառավարման առողջապահության բնագավառում և հասարակության մեծ մասը միջոցներ է ձեռնարկում դրա համար:

 

Գործունեությունը

Մեր արժեքների հիման վրա մեր տեսլականը կյանքի կոչելու համար մենք.

·         Դիտարկում ենք`

o   Առողջապահական և բնապահպանական հաստատությունների գործունեությունը:

o   Կառավարության գոյություն ունեցող ծրագրերի ընթացքը և առաջարկություններ ենք ներկայացնում դրանց ընթացքի բարելավման վերաբերյալ:

·         Ուսումնասիրում ենք`

o   Պետության և մասնավոր ընկերությունների առողջապահական և բնապահպանական ծրագրերը և կարծիքներ կամ խորհրդատվություն ենք տրամադրում դրանց վերաբերյալ:

o   Առողջապահության ոլորտի կառավարման, գործունեության և ֆինանսավորման միջազգային փորձը և առաջարկություններ ենք ներկայացնում Հայաստանում լավագույն փորձը ներդրնելու վերաբերյալ:

o   Հանրային առողջության ոլորտում ստեղծված իրավիճակը:

·         Մասնակցում ենք`

o   Պետության և տնտեսության մասնավոր հատվածի առողջապահական ծրագրերի քննարկմանը, կազմման ու իրականացմանը, կարծիք և խորհրդատվություն ենք տրամադրում դրանց վերաբերյալ:

o   Պետական բյուջեի նախագծերի քննարկումներին և պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունների լսումներին:

o   Մասնակցում ենք պետության և մասնավոր ընկերությունների կողմից կազմակերպված միջոցառումներին, ակցիաներին:

·         Կազմակերպում ենք`

o   Պետական առողջապահական ծրագրերի քննարկումներ և լսումներ:

o   Այլ ընկերությունների և կազամակերպությունների առողջապահական ծառայությունների քննարկումներ:

o   Առողջ ապրելակերպը խրախուսող միջոցառումներ:

o   Քննարկումներ, գիտաժողովներ, այլ միջոցառումներ:

 

Համագործակցություն

Միավորումը համագործակցում է հանրության, տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների, առողջապահության ոլորտի մասնագետների, քաղաքացիական հասարակության կառույցների, լրատվամիջոցների, առողջապահական ապրանքներ արտադրողների և առողջապահական ծառայությունների մատուցողների, քաղաքական կառույցների, պետական մարմինների, միջազգային կառույցների, արհմիությունների անհատների և այլ կառույցների ու անհատների հետ:

 

Հաշվետվողականությունը

Միավորումը հաշվետու է.

·         Հասարակության առաջ, հաղորդակցության տարբեր եղանակներով նրան իր գործունեության վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու առումով:

·         Գործընկերների առաջ, համատեղ իրականացվող միջոցառումներին ու գործողություններին իր արդյունավետ մասնակցության և վերջնական արդյունքներին հասնելու ուղղությամբ գործադրած ջանքերը ներկայացնելու համար:

·         Իր անդամների առաջ, Միավորման կանոնադրության համաձայն և կանոնադրությամբ նախատեսված ընթացակարգերով: