Չծխել

Հունիսի 30-ի երեկոյան Նիդեռլանդներում հրաժեշտ էին տալիս ծխախոտին: Գրեթե բոլոր ծխող բնակիչները հավաքվել էին բարերում ու ռեստորաններում եւ ծխում էին: Բանն այն է, որ հուլիսի 1-ից ուժի մեջ էր մտնելու հասարակական վայրերում ծխելն արգելելու մասին օրենքը:

 

 

Այսուհետ ծխել չի կարելի Հոլանդիայի ռեստորաններում, սրճարաններում, թատրոններում, հասարակական տրանսպորտում եւ այլ մարդաշատ վայրերում: Օրենքը խախտելու դեպքում տուգանքի չափը 2400 եւրո է: Տուգանք չեն վճարի մարիխուանա ծխողները. օրենքը սրա վրա չի տարածվում:

Ծխախոտային անձնագիր

 

Հոլանդիայի օրինակին հետեւեոլվ` Ճապոնիան նույնպես պայքար է սկսել ծխելու դեմ` ընտրելով սակայն այլ ռազմավարություն: Հուլիսի մեկից Ճապոնիայում ծխախոտ կարելի է գնել միայն հատուկ քարտերի միջոցով` ՙծխախոտային անձնագրերով՚, հատուկ ավտոմատներից, որոնք վաճառում են միայն քարտը ճանաչելու դեպքում: Հուլիս ամսվա առաջին շաբաթվա ընթացքում արդեն այդպիսի քարտեր էին ձեռք բերել շուրջ 6.5 միլիոն բնակիչ:

 

Ծխելու դեմ պայքարի այսպիսի ռազմավարության նպատակն է կանխել ծխախոտի վաճառքը անչափահասներին: Սակայն այն կարծես` չի արդարացնում իրեն, որովհետեւ դեռահասները օրենքի ընդունման հենց առաջին օրվանից գտան ՙելքը՚` նրանք առանց որեւէ խոչընդոտի ծխախոտ են գնում իրենց ծնողների ՙծխախոտային անձնագրերով՚: