Նյութը, որը մեծ քանակությամբ պարունակվում է անտառային հատապտուղներում, պաշտպանում է քաղցկեղածին բջիջների ազդեցությունից և դանդաղեցնում է հաստ աղիքի քաղցկեղի զարգացումը: Այսպիս եզրահանգման են եկել ամերիկացի գիտնականները` լաբորատոր մկների վրա կատարված փորձերի արդյունքում: Հետազոտությունների ընթացքում, որոնք իրականացվել են Ռուտգերսի և ԱՄՆ Գյուղատնտեսության դեպարտամենտի աշխատակիցների համատատեղ ջանքերով, գիտնականները հետևել են այն մկներին, որոնց սննդի մեջ խառնել էին հաստ աղիքի և ուղիղ աղիքի քաղցկեղ հարուցող քաղցկեղածիններ: Կենդանիների մի մասը ստանում էր հավելումները պտերոստիլբենի հետ: Պտերոստիլբենը այն նյութն է, որն առկա է հատապտուղներում: Քիմիական կառուցվածքով պտերոստիլբենը մոտ է ռեսվերատոլին: Ռեսվերատոլը բնական հակաօքսիդանտ է, որի առկայությամբ են խաղողի և կամիր գինու օգտակար հատկությունները պայմանավորում շատ գիտնականներ:
Հերձումը, որն իրականացվել է փորձը սկսելուց 9 շաբաթ անց, ցույց է տվել, որ պտերոստիլբեն ստացած մկների աղիներում 57%-ով ավելի քիչ էին նախաքաղցկեղային նորագոյացությունները` ի տարբերություն այլ մկների: Բացի այդ, օգտակար նյութ ստացած կենդանիների մոտ նվազել է աղիների էպիթելային բջիջների բաժանման արագությունը և այն գեների ակտիվությունը, որոնք պատասխանատու են ախտահարման ռեակցիաների առաջացման համար: Այս երկու գործոներն էլ բարձրացնում են աղիների քաղցկեղի առաջացման հավանականությունը:
Հեղինակների կարծիքով` ստացված արդյունքները վկայում են այն մասին, որ պտերոստիլբենը կարող է նոր արդյունավետ միջոց դառնալ ամենատարածված ուռուցքաբանական հիվանդություններից մեկի կանխարգելման համար:
Հաստ աղիքի քաղցկեղի զարգացման մեխանիզմները դեռևս ամբողջապես հետազոտված չեն, սակայն կարծիք կա, որ ճարպային ուտելիքը և կալորիաների չարաշահումը էապես բարձրացնում է այդ հիվանդության առաջացման հավանականությունը: Միևնույն ժամանակ, պտերոստիլբենի հատկությունների նախկին հետազոտությունները ցույց են տվել, որ այդ նյութը կարող է նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը: Հետազոտական տվյալները վկայում են, որ հատապտուղները ամրապնդում են հիշողությունը և նվազեցնում են սրտամկանային հիվանդությունների առաջացման հավանականությունը:
Doctors.am