Փորձարկվել է քաղցկեղի դեմ պատվաստանյութը

American Association for Cancer Research (AACR) քաղցկեղի ուսումնասիրման գիտնականների ամերիկյան ասոցիացիան հայտարարել է, որ Դետրոյտի Ուեյն համալսարանի հետազոտողները դրական արդյունքներ են ստացել կաթնագեղձի քաղցկեղի դեմ պատվաստանյութի փորձարկումներից:

 

Մկների վրա փորձարկված պատվաստանյութը` նախատեսված է HER2 չարորակ ուռուցքներ առաջացնող բջիջների դեմ: Ուռուցքների այս տեսակը հանդիպում է կրծքի քաղցկեղ ունեցող կանանց 20-30%-ի մոտ եւ տարբերվում է իր մեծ ակտիվությամբ:
Ներկայումս կան մի քանի քիմիաթերապեւտիկ դեղամիջոցներ քաղցկեղի այս տեսակի դեմ, սակայն դրանք ունեն չկանխվող ու չվերացվող բացասական հետեւանքներ: Բացի այդ, հաճախ առաջանում է ուռուցքի կախվածություն դեղորայքից: