Եռաչափ ֆիլմերը` գլխացավի պատճառ

 

 

 

Ըստ կինոարտադրության ոլորտի փորձագետների` եռաչափ ֆիլմերի և հեռուստացույցերի տարածումը շուտով կընդլայնվի:Եռաչափ ֆիլմերը, պատկերի խորհրդավոր ներկայացմամբ, հիացրել են բոլորին:

Եռաչափ ֆիլմ դիտելու զգացողությունը տարբեր է, այն տեղափոխում է հանդիսատեսին պատկերի մեջ, իրական է դարձնում զգացողությունը, գրավում ամբողջությամբ, և նպաստում ֆիլմի ամբողջական ընկալմանը:

 

Սակայն ըստ Կալիֆորնիայի համալսարանի ուսումնասիրության`եռաչափ պատկերների սխալ մատուցման արդյունքում հնարավոր է աչքերի լարվածություն առաջացնել:
Սովորաբար, մոտ առարկայի նայելիս, մեր աչքերը մոտենում են, և ընդհակառակը, երբ նայում ենք հեռու առարկաների: Այդ ընթացքում մեր աչքերը պետք է կենտրոնան, դա ընկալված պատկերների անհամատեղության խնդիր է առաջացնում: Այդ ամենը կարող է առաջացնել գլխացավ, մշուշոտ տեսողություն և հոգնածության զգացում:

Ըստ տեսաչափության պրոֆեսոր Մարթին Բենքսի` եռաչափ պատկերը խախտում է ընկալման բնականոն ընթացքը:
"Դա փոխում է տարիների ընթացքում ուղեղի հետ հաղորդակցվող այդ բնականոն գործընթացը: Դա կարող է հոգնածություն առաջ բերել, - ասում է պրոֆեսոր Բենքսը: - Հարկավոր է աչքերը կենտրոնացնել մոտ առարկաների վրա, միաժամանակ` նայել հեռավորներին: Այսինքն` խախտվում է պատկերի ստացման և ընկալման բնականոն ընթացքը":
Ըստ Բենքսի` նորագույն տեխնոլոգիաները թեթևացնում են խնդիրը, ինչպես "Ավատար"-ում էր, քանի որ դիտողն ամեն պատկերում կենտրոնանում է մեկ առարկայի վրա:

Նա ասում է, որ եռաչափ ֆիլմերի ազդեցությունը 50-60 տարեկանում դա այնքան էլ մտահոգիչ չէ, ինչպես երիտասարդների, դեռահասների դեպքում:

Բենքսը հայտնեց Ամերիկայի Ձայնին, որ կինոարտադրողներն ըմբռնումով են մոտեցել հետազոտության արդյունքներին և ցանկանում են փոփոխությունների միջոցով նվազեցնել հոգնածությունը: Նա հավելեց նաև, որ փոփոխությունները կնվազեցնեն, սակայն չեն վերացնի խնդիրը:

Ըստ փորձագետների` առաջիկա հինգ տարում եռաչափ ֆիլմերը և հեռուստացույցները լայն տարածում կունենան:

 

voanews.com