Դավաճունության պատճառը հորմոններն են

Ամենրիկյան գիտնականները հայտնաբերել են, որ կանայք, որոնց մոտ սեռական էստրադիոլ հորմոնի մակարդակը բարձր է, չեն բավարարվում իրենց զուգընկերներով եւ ավելի են հակված դավաճանության: Բացի այդ, այդպիսի կանայք, որպես օրենք, ավելի սեքսուալ արտաքին ունեն ինչպես իրենց, այնպես էլ շրջապատի աչքերում:

 

Տեխասի համալսարանի հետազոտողները որոշել են ուսումնասիրվող 17-ից 30 տարեկան 50 կանանց էստրադիոլի մակարդակները: Որից հետո խնդրել են նրանց, պատմել իրենց կարծիքով որքան գրավիչ են իրենք իրենց զուգընկերների համար ու նաեւ ասել, թե քանի պարտնյոր են նրանք ունեցել եւ որքան հաճախ են փնտրել կարճ կամ երկարատեւ սեռական հարաբերույթյուններ: Ուսումնասիրվող կանանց լուսանկարները գնահատվել են նաեւ անկախ տղամարդկանց ու կանանց խմբի կողմից:

Միաժամանակ, նրանց, ովքեր հետազոտության ժամանակ զուգընկեր են ունեցել, խնդրել են նաև գնահատել սեփական հավատարմությունը պարտյորների նկատմամբ, զուգընկերների հետ հարաբերություններից էմոցիոնալ ու սեքսուալ բավարարվածությունը:

Արդյունքները ցույց են տվել, որ էստրադիոլ հորմոնի ավելի բարձր մակարդակ ունեցող կանանց մոտ մեծ է այլ տղամարդկանց հետ սիրախաղելու ու լուրջ հարաբերությունների մեջ մտնելու հակումը: Բայց եւ այնպես մեկանգամյա պատահական հարբերությունները հորմոններից կախված չեն: Հետազոտությունները ցույց են տվել նաեւ, որ էստրադիոլի բարձր մակարդակ ունեցող կանայք ընտրում են տղամարդկային սեռական հորմոն տեստոստերոնի բարձր մակարդակ ունեցող զուգընկերներ:

Նմանատիպ հորմոնային գործընթացները առայժմ լիովին ուսումնասիրված չեն: